Քննություն

3.Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Ժողովրդագրության մեջ աշխարհի բնակչությունը ներկայումս ապրող մարդկանց ընդհանուր քանակն է և ըստ հաշվարկների 2019 թվականի ապրիլին կազմում էր 7,7 միլիարդ[1]: Մարդկության պատմությանը պահանջվել է ավելի քան 200.000 տարի, որպեսզի աշխարհի բնակչությունը հասնի 1 միլիարդի[2] և դրանից հետո միայն 200 տարի, որպեսզի հասնի 7 միլիարդի[3]:

Աշխարհի բնակրության հաշվարկները 1800-ից 2100 թվականներին հիմնված «բարձր», «միջին» և «ցածր» Մակի 2015 թվականի զեկույցի և ՄԱԿ-ի մինչև 1950 թվականի պատմական հաշվարկների վրա:

Բնակչության աճի գրաֆիկ տվյալները ստացվել են Համաշխարհային բանկի կողմից Google-ի միջոցով:

Աշխարհի բնակչության տոկոսային հարաբերկացությունը ըստ երկրների:

Աշխարհի բնակչությունը շարունակաբար աճում է 1315-1317 թվականների Մեծ սովից և 1350 թվականի Սև մահից հետո, երբ բնակչությունը մոտ 370 միլիոն էր[4]: Բնակչության աջի գլոբալ մակարդակը ամենաբարձր արժեքը ստացել է 1955-ից 1975 թվականներին և կազմել է միջինը 1.8 տոկոս, իսկ 1965-ից 1970 թվականներին եղել է 2,1 տոկոս[5]: Աճը դանդաղել է 2010-ից 2015 թվականներին` կազմելով 1,2 տոկոս և ըստ կանխատեսումների կշարունակի դանդաղել 21-րդ դարի մնացած հատվածում[5]: Այնուամենայնիվ գլոբալ բնակչությունը շարունակում է աճել[6] և կանխատեսվում է, որ կհասնի 10 միլիարդի 2050 թվականին և ավելի քան 11 միլիարդի 2100 թվականին[7]:

Ընդհանուր տարեկան ծնունդների ամենաբարձր մակարդակը եղել է 1980-ական թվականների վերջին, մոտ 139 միլիոն[8] և 2011 թվականի դրությամբ կանխատեսվում է, որ կմնա հաստատում 135 միլիոնի սահմաններում[9], մինչդեռ մահերը հաշվվում են 56 միլիոն և 2040 թվականին կանխատեսվում է կդառնա մոտ 80 միլիոն[10]: Աշխարհի բնակչության միջին տարիքը 2018 թվականի դրությամբ կազմել է 30.4 տարեկան[11]:

4.Աշխարհագրարական թաղանթի ոլորտային կառուցվածք

Աշխարհագրական թաղանթում նրա ոլորտները միմյանց մեջ են թափանցում՝ ջրոլորտը խոր կերպով մտել է քարոլորտի խորքը, մասնակցում են այնտեղ տեղի ունեցող երևույթներին (լուծում, կարստային երևույթներ, ցեխասահք, սողանքներ)։ Օդային ոլորտը ներթափանցելով քարոլորտ մասնակցում է օքսիդացման պրոցեսներին։

Աշխարհագրական թաղանթը նյութական է, այնտեղ հանդիպում է Մենդելեևի աղյուսակում տեղ գտած բոլոր քիմիական տարրերը։ Այդ տարրերը աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտներում անհավասար է բաշխված։

Աշխարհագրական թաղանթում նյութերի համաշխարհային շրջապտույտի ընթացքում խորքային ապարները բարձրանալով երկրի մակերևույթ հողմնահարվում են, որն ուղեկցվում է թթվածնի, մասամբ նաև ածխածնի, ջրածնի կլանմամբ, առաջանում են նոր միներալներ։ Կենդանի օրգանիզմները միջավայրից վերցնում են 3–4 քիմիական տարր և նրանցից ստեղծում շատ բարդ օրգանական նյութեր։ Սակայն սխալ կլինի կարծել, թե կենդանի օրգանիզմները միայն նշված չորս քիմիական տարրերով կարող են գոյությունը պահպանել։

Աշխարհագրական թաղանթի բոլոր բաղադրիչները միևնույն արժեքն ու նշանակությունը չունեն։ Պարզվում է կան վայրեր, որտեղ հող չկա, ինչպես օրինակ Անտարկտիդայում կամ քարքարոտ անապատներում, նշանակում է առանց հողի էլ կարող է լանդշաֆտ ձևավորվել, տվյալ դեպքում հողը երկրորդական բաղադրիչ է։ Կան բաղադրիչներ, որոնք առաջնային են, մյուսները՝ երկրորդային։ Կան այնպիսի բաղադրիչներ, որոնք մի դեպքում երկրորդական են, այլ դեպքում՝ առաջնային։ Վերը նշված օրինակում հողը երկրորդական էր, սակայն տափաստանային զոնայի ձևավորման մեջ վճռական գործոնի դեր է կատարում։ Աշխարհագրական թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր բաղադրիչների միասնականությունը։ Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութը տարբեր որակական հատկանիշներ ունի։ Անտարկտիդայում ավելի քան 20 միլիոն կմ³ սառցային զանգվածը բոլորովին տարբեր է օվկիանոսային ջրի հատկանիշներից, վերջինս էլ տարբեր է օդում պարունակվող ջրի գոլորշիների հատկանիշներից։

Աշխարհագրական թաղանթը միասնական է, նրա բոլոր բաղադրիչները սերտորեն կապված են միմյանց և պայմանավորում են իրար։ Այստեղ անընդհատ տեղի է ունենում նյութի շարժում ու շրջապտույտ։ Աշխարհագրական թաղանթում արեգակնային էներգիայի մի մասն է մասնակցում երկրային պրոցեսներին, նրա մի մասը կլանվում է մթնոլորտի վերին շերտի կողմից։

Ինքնաստուգում

1.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրության ուսումնասիրության առարկաներն են երկրի մակերևույթի վրա բնական ու հասարակական բաղադրիչները և դրանց փոխազդեցության հետևանքով առաջացած տարածական համակարգերը ՝ աշխարհահամակարգերը: Դրանք կարող են լինել բնական, հասարակական և բնահասարակական: Աշխարհագրության ուսումնասիրության նպատակն է բացահայտել բնական ու հասարակական երևույթների տարածական օրինաչափություններն ու տարբերությունները: Աշխարհագրության խնդիրն է ուսումնասիրել բնությունը, նրա առանձին բաղադրիչները:

2.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Մարդու գործունեությունից տուժում է Երկիր մոլորակի՝ մեզ հայտնի մի շերտ, որը կոչվում է աշխարհագրական թաղանթ:

3․Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է․

1) հողերի աշխարհագրությունը
3) գեոմորֆոլոգիան
2) կլիմայագիտությունը
4) լանդշաֆտագիտությունը

5․Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր.

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա
2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա
3) Ճապոնիա, Չինաստան, Իրան
4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

7․Ընտրել պետությունների ճիշտ շարքն` ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության.

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան
2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա
3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա
4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

9․Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության. 1․Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4
2) 1, 4, 2, 3
3) 1, 3, 4, 2
4) 1, 4, 3, 211․Միապետություններ են.
1) Ռուսաստանը և Նիդերլանդները
2) Ճապոնիան և Չինաստանը
3) Իսպանիան և Շվեդիան
4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան