Բնության վերափոխումը

Բնությունը-լանդշաֆտները բնական վիճակում ունեն իրենց զարգացման ընթացքը և որոշակի արդյունավետությունը:Վերջինս մարդուն չի բավարարում և մարդը կատարում է լանդշաֆտի վերփոխում: Նայած այն հանգամանքին,թե բնությունը,ինչ չափով է փոխվում կարելի է նշել փոփոխման 3 կարևոր աստիճան.

1.Թույլ վերափոխված լանդշաֆտ — այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:

2.Վերափոխված լանդշաֆտ — երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:

3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ — Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը: Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը։

Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները

Երկրաբանական հիմք

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։

Հողային բաղադրիչ

Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:

Ռելիեֆը՝որպես բաղադրիչ

Ռելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտը մեծ զարգացման է հասել:

Կլիմայական բաղադրիչ

Կլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական-լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը:Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են:

Ջրերը

Ջուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:

Կենսոլորտը

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրի

Անթրոպոգեն բաղադրիչը

21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր ,15 մլդ տ վառելանյութ : Վերջին տարիների հաշվարկով մարդը ոչնչացրել է աշխարհի անտառներ 70% -ը ,այդ իսկ պատճառով մարդու ներկայիս ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է :

Լանդշաֆտային թաղանթը և նրա բաղադրիչները

Երկրաբանական հիմք

 

Սա լանդշաֆտային թաղանթի հիմքն է,որի վրա ապրում ենք և որի վրա ծավալվում են աշխարհագրական երևույթները։

 

Հողային բաղադրիչ

 

Հողը բնապատմական մարմին է և լանդշաֆտի կազմում մարդու համար ունի ամենակենսական նշանակությունը:Հողի տարբեր տիպերը այս թաղանթում պայմանավորում են բուսական աշխարհի արդյունավետությունը:

 

Ռելիեֆը՝որպես բաղադրիչ

 

Ռելիեֆը հարթավայրային երկրներում նպաստավոր է և դրա շնորհիվ մարդածին լանդշաֆտը մեծ զարգացման է հասել:

 

Կլիմայական բաղադրիչ

 

Կլիման լանդշաֆտներում գրեթե միշտ ղեկավարող գործոնի դեր է կատարում և աշխարհագրական-լանդշաֆտային գոտիները առանձնացնելիս դառնում է հիմնականը:Լանդշաֆտային և կլիմայական գոտիների սահմանները համընկնում են:

 

Ջրերը

 

Ջուրը մարդածին լանդշաֆտներում դառնում է հաղորդակցության ուղի ,մասնակցելով բնակչության կենցաղային,սնման և բուժման աշխատանքներին:

 

Կենսոլորտը

 

Երկրագնդի վրա կենսոլորտն ամենուրեք է ,չկա այնպիսի տեղ,որտեղ օրգանիզմներ չլինեն:Կենսոլորտում անջատում են բիոտա հասկացությունը,որը բույսերի և կենդանիների միասնություն է առանց անկենդան միջավայրի

 

Անթրոպոգեն բաղադրիչը

 

21-րդ դարում լանդշաֆտի բաղադրիչների կազմում ամենազորեղը մարդն է լինելու:Ամեն տարի մարդը ընդերքից հանում է 120մլդ տ զանազան հանքանյութեր ,15 մլդ տ վառելանյութ : Վերջին տարիների հաշվարկով մարդը ոչնչացրել է աշխարհի անտառներ 70% -ը ,այդ իսկ պատճառով մարդու ներկայիս ներգործությունը բնության վրա ամենից զորեղն է

 

 

Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները

Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ։

 

Երևույթը կամ երևույթների համալիրը ամբողջովին ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ օրը մի քանի անգամ դիտարկումներ են կատարում և գրանցում տվյալները։Ստացիոնար են բոլոր օդերևութաբանական կայանները։Կիսաստացիոնար կայանում դիտարկումները ժամանակավոր ոն լինում։20-րդ դարի վերջին անհրաժեշտ դարձավ աշխարհի տարբեր մասերում ունենալ ստացիոնար կայաններ։Այդ համակարգը կոչվեց մոնիթերինգ։

 

2)Դաշտային հանույթի մեթոդ։

 

Լանդշաֆտագիտության ամենահիմնական մեթոդն է։Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և գնում են դաշտ, դիտարկումներ կատարում և հավաքում են նմուշներ։

 

3)Փորձագիտական մեթոդ։

 

Բնության մեջ կան շատ երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում։Դրա համար անհրաժեշտ է ստեղծել արհեստականը, որպեսզի ուսումնասիրենք։Օրինկա արհեստական անձրևը ուսումնասիրելու համար պետք է լվացված նյութը հավաքել անոթի մեջ, չորացնել, կշռել և պարզել լվացման ինտենսիվությունը։

 

4)Լաբորատոր մեթոդ։

 

Լաբօրատոր մեթոդով նմուշները լաբորատորիաներում ուսումնասիրում են, օրինակ ջրի նմուշը ենթարկում են քիմիական անալիզի և պարզում նրա մեջ լուծված տարրի բաղադրությունը։

 

5)Համեմատական մեթոդ։

 

Այս մեթոդը լաըն կիրառություն ունի անծանոթ երևույթների ճանաչման պարագաներում։Դրանով կարելի է համեմատություններ կատարել տարբեր օբյեկտների միջև և գտնել տարբերույունն ու դրանց պատճառները։

 

6)Քարտեզագրման մեթոդ։

 

Լանդշաֆտային հանույթի խնդիրներից մեկը քարտեզահանումն է։Մինչև դաշտ դուրս գալը կազմում են քարտեզ, դաշտում նմուշներ անում, իսկ վերջնական մշակման ժամանակ ընդհանրազնում են և վերջնական տեսքի բերում։

 

7)Աէրոտիեզերական լուսանկարի վերծանման մեթոդը։

Այս մեթոդը զարգացավ 20-րդ դ. երկրորդ կեսին։Աէրոլուսանկարները սպեկտրոկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։Կան օբյռկտներ որոնք մոտիկից չեն երևում, իսկ հեռվից շատ լավ պատկռրվում են։

 

8)Նկարագրական մեթոդ։

Այս մեթոդը հին է։Նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր այսինքն հասարակությանը մատչելի ձևով ներկայացնռլու համար։

 

9)Երկրաինֆորմացիոն մեթոդ։

Լանդշաֆտագետը պետք է ինֆերմացիա հավաքի և դրանից եզրակացությեւն կազմի։

 

10)Գծանկարչական մեթոդ։

Երբեմն անհրաժեշտ է գծագրել, բլոկդիագրամների, նկարների միջոցով պատկռրացումներ տալ։Լանդշաֆտագիտության մեջ շատ գործածական են գրաֆիկները։

 

11)Վերադրման մեթոդ:

 

Այս մեթոդի էությունը այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։Սա շատ ընդունված է քարտեզագրման դեպքում։

 

12)Երկրաֆիզիկական մեթոդ։

Օր. եթե ուսումնասիրում ենք լեռնալանջերի տեղատարման պրոցեսները,պարզ նկատվում է, եր որքան լանջի թեքությունը մեծանում է, այնքան տեղատարումը զորեղանում է, դա կապված է երկրի ձգողության հետ, իսկ ձգողության ուժը ուսումնասիրում է երկրաֆիզիկական։

 

13)Երկրաքիմիական մեթոդ։

Օր. ինչու հասարակածում առաջանում են լատերիտներ, իսկ Շիրակի դաշտում`սևահողեր։Այստեղ օգտագործվում է կենսաքիմիական մեթոդը։Ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ ՝ հակառակը։Դրանք կապված են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների հետ։

 

14)Հնէալանդշաֆտագիտական մեթոդ։

Այս մեթոդով պարզվում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել։

 

15)Քանակական մեթոդ։

Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։Օր. երկարությունը, կշիռը, քանակը և այլն։Քանակական տվյալները մշակելով ստանում ենք չափողականություն չունեցող գործակիցներ։

 

16)Մաթեմաթիկական մեթոդ։

Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմաթիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։20-րդ դարում աշխարհագրությունը և լանդշաֆտագիտությունը դարձել են կառուցողական և կիրառական գիտություններ, ուստի ավելի շատ պետք է կապվեն մաթեմաթիկայի հետ։Ուսումնասիրություններում օգտագործվում են դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումներ։

 

17)Մոդելավորման մեթոդ։

Մոդելը ֆրանսիական բառ է, որ նշանակում է նմուշ,տիպար։Մոդելը առարկայի պարզեցված տարբերակն է։Մոդելավորումը այն պրոցեսն է, որը արհեստական ճանապարհով ստեղծում են երևույթները ուսումնասիրելու նպատակով։Մոդելավորումը կարող է լինել գրաֆիկական, նկարագրական, քարտեզագրական, սիմվոլիկ, դատողական, մաթեմատիկական և այլն։

 

18)Հաշվեկշռային մեթոդ։

Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրի փոխհարաբերությունները։Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։

 

19)Վիճագրական մեթոդ։

Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման վրա։Լանդշաֆտագիտության մեջ այն լայնորեն կիրառվում է։