Հարցաթերթ ծրագրավորման վերաբերյալ

1․Ի՞նչ ծրագրավորման լեզուներ Դուք գիտեք։

 

ա)C, C++, C#  բ)Html, Css, Js  գ)Python, Java, PHP  դ)այլ տարբերակ

 

2․Ի՞նչ պատրաստի կայքեր Դուք ունեք։

3․Ապագայում Ձեզ պատկերացնու՞մ եք այս ոլորտում։

4․Որտեղի՞ց եք Ձեր գիտելիքները ձեռք բերել ։

5․Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում, բացի մասնագիտականից։

6․Մանկու՞ց եք ցանկացել դառնալ ծրագրավորող։

7․Ուրիշ ի՞նչ հոբբիներ ունեք։

8․Ի՞նչ է ծրագրավորումը Ձեզ համար։

9․Ապագայում ի՞նչ պլաններ ունեք Ձեր մասնագիտության վերաբերյալ։

10․Համարու՞մ եք Ձեզ լավ ծրագրավորող

 

 

Սոցիոլոգիական հետազոտության փուլերը, ծրագիրը, ընտրանքը

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.  1. Նախապատրաստական փուլ, 2. դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ, 3. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ, 5. Վերլուծության և արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական և հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը և կազմվում է

աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի

բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի:

 

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձևակերպումը, հետազոտության առարկայի և օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը և խնդիրների առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը և մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական համակարգային վերլուծությունը, աշխատանքային վարկածների ծավալումը: Ընթացակարգային (աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:

 

Ընտրանքը սոցիոլոգիայում Հետազոտության գլխավոր համախումբը կազմում են տասնյակ, հարյուր հազարավոր, երբեմն միլիոնավոր մարդիկ: Նրանց համատարած հետազոտումը կապված է ահռելի նյութական միջոցների և ժամանակի հետ: Այդ իսկ պատճառով նպատակահարմար են ընտրովի հետազոտությունները, որոնք թույլ են տալիս օպերատիվ կերպով և անհամեմատ ավելի քիչ միջոցներ ծախսերով, բավարար դատողություններ անել գլխավոր համախմբի մասին: Սակայն ամբողջի մասին դատելը, նրա որևէ մասի հետազոտման արդյունքների հիման վրա

դառնում է վիճակագրական սխալների աղբյուր: Այդ սխալների մեծության և հետևությունների հուսալիության որոշումը սոցիոլոգիական տեղեկատվության վիճակագրական մշակման բաղադրամասերից է: Ընտրանքը կազմելիս, ելնելով հետազոտման ծրագրի նպատակից և խնդիրներից, հաշվի է առնվում հարցվողների թիվը, սեռը, տարիքը, կրթությունը, զբաղվածությունը և այլն:

 

 

Հարցաթերթիկի կառուցվածքը, հարցերի տեսակները

Հրցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում

կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման 20 կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ անձնական հարցեր: Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակներից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերը թույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել: Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր

Սոցիոլոգիական հարցում

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

 

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը:

 

Փորձարարական հարցման ընթացքում փորձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հարցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

 

Հարցազրույցի մեթոդ

Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

 

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ

Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել

ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

 

Ֆոկուս խումբ

Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները:

 

 

Ես այսպիսին եմ ,Դու այսպիսին ես

Ես այսպիսին եմ՝ սև մազերով, շագանակագույն աչքերով, շփվող, մարդամոտ։ Ես այսպիսին եմ, որովհետև Աստված է ցանկացել, ցանկացել է ինձ ստեղծել այնպիսին, ինչպիսին որ կամ։Ցանկացած մարդ իր տեսակով միակն է, հնարավոր է ընդհանրություններ լինեն, բայց ոչ նույն տեսակից մի քանի հատ։

 

Դու ուրախանում ես, երբ ես հասնում եմ հաջողությունների, երբ հանդիպում ենք իրար, երբ ձեր ընտանիքում բոլորը առողջ են։ Դու տխրում ես, երբ մենք երկար ժամանակ չենք հանդիպում, երբ անհաջողություն է պատահում քո շրջապատում։ Երբ դու անհանգիստ ես զանգում ես ինձ

 

 

Մարդու պահանջմունքներ

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։ Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու պահանջմունք)։

Մարդուն ակտիվ գործունեության են մղում նրա ներքին հատուկ վիճակները՝ պահանջմունքները:  Պահանջմունքի ակտիվացած վիճակն անվանում են ակտիվության կամ գործունեության դրդապատճառ:

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը:

Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են:

Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

See the source image

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Պահանջմունքի մի մասը ֆիլոգենետիկական, իսկ մյուսները՝ օնտոգենետիկական ծագում ունեն։ Պահանջմունքի կոնկրետ իրադրական դրսևորումը դրդապատճառն է։

Պահանջմունքների տեսակները

Հոգեբանության մեջ գոյություն ունեն պահանջմունքների դասակարգման տարբեր չափանիշներ։

  • Ըստ ծագման առանձնացնում են բնական և մշակութային պահանջմունքներ։
    • Բնական անվանում են այն պահանջմունքները, որոնք նրան տրված են ի ծնե։ Դրանք հատուկ են, բնական մարդ տեսակի բոլոր անհատներին։ Բնածին պահանջմունքների բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի նորմալ կենսսագործունեության պահպանման համար։
    • Մշակութային կոչվում են առաջացումն ու բավարարումը պայմանավորված է մարդկային մշակույթի, քաղաքակրթության զարգացմամբ։ Այս պահանջմունքները բնածին չեն և ծագում ու ձևավորվում են անձի օնտոգենետիկ զարգացման և սոցիալականացման ընթացքում։ Մշակութային պահանջմունքներն ունեն սոցիալ-պատմական բնույթ։ Տարբեր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ ձեռք են բերում տարբեր մշակութային պահանջմունքներ։
  • Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։
    • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
    • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Գոյություն ունի բացառապես մարդկային պահանջմունքների ևս մեկ մեծ խումբ՝ սոցիալ-հոգեբանական պահանջմունքներ։ Սոցիալական պահանջմունքներն են անձի այն կարծիքները, որոնք վկայում են, որ նա ունի ուրիշ մարդկանց հետ շփվելու, նրանց դրական վերաբերմունքին ու սիրուն, հարգանքին արժանանալու կարիք։

Բացառապես մարդկային պահանջմունքների շարքին են դասվում նաև հոգեբանական պահանջմունքները։ Դա այն պահանջմունքն է, որ մարդն ունի աշխարհի ու նրա հետ իր հարաբերությունների հստակ ու իմաստալից պատկերն ունենալու պահանջմունք

Անհատականացում

Անհատականացման տերմինը բաժանվելը նախեւառաջ առաջարկվել էր Մահլերի կողմից: Դրա էությունը այն է, որ այն նկարագրում է անձի ձեւավորման ուղեկցությամբ երկու անմիջականորեն կապված գործընթացներ: Այս հասկացությունը նաեւ օգտագործվում է որոշ դեպքերում, երբ նկարագրվում են զարգացման փուլերը: Այս գործընթացը ավարտվում է ծնվելուց մոտ 24 ամիս հետո: Այն խորհրդանշում է երեխայի մորից բաժանումը եւ նոր անձնավորության կառուցվածքի ծնունդը:

 

Բաժանմունքը – անհատականացումը ներառում է 4 փուլ.

 

1․Տարբերակություն: Երեխայի հետաքրքրությունը աշխարհում աճում է:

 

2․Զորավարժություններ: Նորաստեղծ շարժիչի եւ ճանաչողական հմտությունների գնահատում: Չնայած դրան, երեխան դեռեւս չի կարող անել առանց աջակցության, մոր կողմից:

 

3․Վերականգնում: Մտքի հետ մնալու հակասական ձգտումների առաջացումը եւ միեւնույն ժամանակ անկախ լինելը:

 

4․Կայունության ուղին: Այն ժամանակահատվածը, երբ երեխան սկսում է շահագրգռված լինել մոր հոգեկանի հատկությունների եւ գործառույթների վրա:

 

Անհատականության սկզբունքը անհատի անձնական տարբերությունների գոյության հիմքն է: Շնորհիվ նրան, որ մեզնից յուրաքանչյուրն ունի առանձնահատկություններ բնորոշ առանձնահատկություններ, ինչը մեզ դարձնում է յուրահատուկ եւ անփոփոխ:

 

 

Օբյեկտիվ դիտում, Ինքնադիտում, Դիտման մեթոդ

Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն; Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։

 

Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։ Որպես գլխավոր տարր՝ մտնում է աուտոգեն մարզումների, աուտոհիպնոսի, հոգեբանական թրեյնինգի կազմի մեջ, որոնցում պահանջվում է հետևել սեփական ապրումներին և վարքին։

 

Դիտման մեթոդ, անունն ինքնին հուշում է, որ այս մեթոդի հիմքում ընկած է դիտելու, նայելու միջոցով տեղեկատվություն հավաքելու գաղափարը: Դիտման մեթոդը օգտագործվում է հիմնականում նախնական տեղեկատվություն հավաքելու համար, երբ պետք է պարզել ընդհանուր պատկերը ուսումնասիրվող երևույթի մաին: Սովորաբար այս մեթոդն օգտագործվում է երկու դեպքում. 1. երբ որոշակի պատկերացում ունենք հետազոտվող երևույթի մասին, բայց մեր ունեցած պատկերացումը շատ հեղհեղուկ է, մակերեսային և ունի ճշգրտման կարիք, 2. երբ տվյալ երևույթի մասին մենք ընդհանրապես տեղեկատվություն չունենք: Դիտման ընթացքում կարևոր է, որ դիտում անցկացնող մարդը գրառումներ անելիս իր կարծիքը չարտահայտի, այլ տեսածի փաստացի արձանագրում կատարի, լինի օբյեկտիվ: Այս մեթոդի էությունն այն է, որ մարդու վարքը և նրա ակտիվության դրսևորումները ընկալում և գրանցում են նրա կենսագործունեության ամենատարբեր բնագավառներում, երևույթների զարգացմանը համընթաց: Դիտման մեթոդը մեզ չի տալիս տվյալներ այն մասին, թե ինչու է մարդը կատարում դիտվող գործողությունները: Սա պարզելու համար անհրաժեշտ են այլ հետազոտություններ:

 

 

Սոցիալականացում

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության պրոցեսը, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։

 

Սոցիալական դերը ենթադրում է դրան համապատասխան սոցիալական վարքագիծ։ Ստանձնելով որոշակի սոցիալական դեր՝ անձը իր վրա է վերցնում սոցիալական որոշակի դերային վարքագծի պարտականություններ և իրավունքներ։ Կախված այն բանից, թե անձը ինչ սոցիալական, հասարակական հարաբերությունների մեջ է մտնում, ինչ սոցիալական դեր ունի (ծնող է, մանկավարժ է, հիմնարկի պետ է, քաղաքական կամ տնտեսական գործիչ է և այլն), նա կարող է լիարժեք կատարել իր դերային պարտականությունները, կարող է թերանալ, կարող է չարաշահել իր դիրքը, կարող է գերագույնս օգտագործել իր իրավունքները և “մոռանալ”, չկատարել դերային պարտականություններ։ Ազնիվ և արդար մարդը գիտակցորեն, լիարժեք է կատարում իր դերային գործողությունները, որովհետե դրանց կատարումից որոշակի սոցիալական սպասումներ (հույսեր, սպասելիքներ) ունեն հասարակությունը։ Նա պետք է արդարացնի նրանց հույսերը, չխաբի նրանց։ Այդ մարդուց սոցիալական սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողները։ Նա ինքն էլ սոցիալական սպասումներ ունի իր դերից :